Արդշինբանկը բացեց նոր մասնագիտացված IT-հաբ Երևանում

Հունվարի 20-ին Արդշինբանկը հանդես եկավ իր թվային զարգացման ռազմավարության շրջանակում նոր, մասնագիտացված IT-հաբի բացման հանդիսավոր արարողությամբ։ Այս նախագիծը հաստատում է բանկի դերը Հայաստանի ֆինանսական ոլորտի թվային տրանսֆորմացիայի առաջատարներից մեկի որպես։

Նոր գրասենյակը կդառնա բանկի տեխնոլոգիական զարգացման կենտրոնը։ Այստեղ կմշակվեն բանկային թվային պրոդուկտներ, այդ թվում՝ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգեր, վերլուծական և ավտոմատացված հարթակներ, բազային տեխնոլոգիաներ, տվյալների մշակման համակարգեր, ինչպես նաև կավտոմատացվեն ներքին ծառայությունները։ Այս կենտրոնում կաշխատեն բարձր որակավորում ունեցող IT-մասնագետներ, ծրագրավորողներ և վերլուծաբաններ։

Գրասենյակի տարածքը նախատեսված է 140 աշխատատեղի համար և նախագծված է աշխատակիցների հարմարավետությանը և արդյունավետ աշխատանքին նպաստելու համար։ Աշխատանքային տարածքները զոնավորված են, իսկ բանակցությունների սենյակները կրում են Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկի անուն՝ յուրաքանչյուրը ունենալով յուրահատուկ դիզայն։ Բացի աշխատանքային գոտիներից, աշխատակիցների համար կազմակերպված են նաև հանգստի և սոցիալականացման տարածքներ։

Բացման արարողության ընթացքում Արդշինբանկի Թվայնացման և տաղանդների կառավարման գծով տնօրեն Հարություն Իսպիրյանը նշեց, որ նոր հաբը կդառնա ոչ միայն աշխատանքային տարածք, այլև տաղանդների ներգրավման և զարգացման կենտրոն։ Նա հավելեց, որ այս քայլը թույլ կտա բանկին կենտրոնացնել տեխնոլոգիական ռեսուրսներն ու փորձը մեկ վայրում, ավելի արագ ներդնել նորարարությունները և համապատասխանել միջազգային ստանդարտներին։

Նոր IT-հաբը գտնվում է Երևանում՝ Արշակունյաց 11/1 հասցեում։

More From Author

Fitch Ratings-ը բարելավել է Արդշինբանկի վարկանշային հեռանկարը՝ «կայուն»-ից «դրական»

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից