Ի՞նչ է «վոժդիզմը» և ինչպես է այն կապված իշխանության մոդելների կայունությամբ։

Որոշեցի բացատրել «վոժդիզմ» հասկացությունը՝ դրա կիրառությունը Հայաստանի ներկայիս իշխանության համատեքստում համեմատելով այն Յոսիպ Բրոզ Տիտոյի կառավարման փորձի հետ։

«Վոժդիզմը» (վոժդ՝ սլավոնական լեզուներից՝ «հրամանատար») իշխանության այնպիսի մոդել է, որտեղ պետությունը և նրա ինստիտուտները (խորհրդարան, դատական համակարգ, կառավարություն) գործնականում նույնականացվում են առաջնորդի անձի հետ։ Այս համակարգում որոշումները կայացվում են միանձնյա, ռոտացիայի հասկացությունը գոյություն չունի, իսկ պետության ինստիտուտները դառնում են առաջնորդի քաղաքական կամքի գործիքներ։

Այս մոդելի ամենացայտուն հատկանիշներից մեկը ներքին թշնամու մշտական գոյությունն է։ Իշխանությունը լեգիտիմացվում է ոչ թե կայուն ինստիտուտների միջոցով, այլ մշտական «թշնամու» դեմ պայքարով, որը կարող է լինել ինչպես ներքին (նախկին իշխանություն, բանակ, եկեղեցի), այնպես էլ արտաքին (արտաքին ճնշումներ, հարևան երկրներ)։

Վոժդիզմը պարտադիր չէ ունենա տոտալիտար կոշտ ձև։ Իրականում, Յոսիպ Բրոզ Տիտոյի օրինակը ցույց է տալիս, որ հնարավոր է ձևավորել «փափուկ վոժդիզմ»՝ պահպանելով բազմակուսակցական ձևականություններ, ժողովրդական հռետորաբանություն և արտաքին հավասարակշռման քաղաքականություն։ Այս մոդելում առաջնորդը ներկայացվում է որպես «ժողովուրդների հաշտեցնող» և «պետության անկախության երաշխավոր»՝ ստեղծելով իր շուրջ միասնականության և անկեղծ վստահության մթնոլորտ։

Հայաստանում իշխանության ներկայիս մոդելը հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում։ Իշխանությունը չի…

More From Author

Հայաստանը պետք է քրդերի սխալը չկրկնի. Ինչո՞ւ է արևմտյան հույսը վտանգավոր

Fitch Ratings-ը բարելավել է Արդշինբանկի վարկանշային հեռանկարը՝ «կայուն»-ից «դրական»