Իմ վերջին հարցազրույցում France 24 հեռուստաալիքի «Tête-à-Tête» հաղորդման շրջանակներում ես ներկայացրեցի Իրանի ռեժիմի հանցավոր բնույթը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող շարունակական ցեղասպանությունը։ Ի պատասխան Ալիևի կողմից մեկ ամիս առաջ նույն հարթակում հնչեցված կեղծիքներին և զրպարտություններին՝ ես ընդգծեցի, որ հենց նա է ժամանակակից Նյուրնբերգյան դատարանի առաջ պետք է կանգնի։
Իրականությունը այն է, որ Ալիևը, ոչ թե մեր առաջնորդներին, այլ ինքն է պետք է պատասխան տա 150,000 արցախահայերի էթնիկ զտման և Արցախի հայաթափման համար։ Միջազգային հանրության անգործությունը միայն խրախուսում է այս ցեղասպան քաղաքականությունը։
Ալիևի կողմից մեր առաջնորդներին «Հոլոքոստի կազմակերպիչների» հետ համեմատելու պնդումները դասագրքային «հայելային մեղադրանքներ» են։ Իրականում, նրա ռեժիմը օգտագործում է բռնի տեղահանված 19 հայ պատանդներին՝ այդ թվում՝ Արցախի քաղաքական ղեկավարությանը, որպես խաղաքարտ՝ հայ ազգին նվաստացնելու համար։ Նրանց նկատմամբ կայացված շինծու դատավճիռները արդարադատության խորը ձախողում են և ցեղասպանական մտադրության ուղղակի դրսևորում։ Սա կոլեկտիվ պատիժ է մի ամբողջ ժողովրդի դեմ՝ իր ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։
Անդրադարձել եմ նաև 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին։ Փաստաթղթում Արցախի կարգավիճակի, մեր ժողովրդի իրավունքների և անվտանգության լիակատար անտեսումը որակել եմ որպես քաղաքական դավաճանություն Հայաստանի իշխանությունների կողմից։ Որևէ թուղթ չի կարող երաշխավորել տևական խաղաղություն, եթե այն չի պաշտպանում մեր ժողովրդին, մեր 400 եկեղեցիները և 6,000 մշակութային հուշարձանները բնաջնջման ձգտող վարչակարգից։
Մեր պայքարը շարունակվում է՝ անկախ աշխարհաքաղաքական շահերից։ Մենք պահանջում ենք վերադարձ մեր հայրենի տներ՝ միջազգային հստակ անվտանգային երաշխիքների ներքո։ Ցեղասպանությունը երբեք չի կարող հիմք հանդիսանալ խաղաղության համար, իսկ արդար աշխարհակարգը պետք է ի վերջո պատասխանատվության ենթարկի Ալիևի հանցավոր վարչակարգին։