Fitch Ratings-ը բարելավել է Արդշինբանկի վարկանշային հեռանկարը՝ «կայուն»-ից «դրական»

Միջազգային վարկանիշային գործակալություն՝ Fitch Ratings-ը, հայտարարել է Արդշինբանկի վարկանշային հեռանկարի բարելավման մասին։ Ընկերությունը «կայուն» հեռանկարը փոխել է «դրական»ի, ինչը վկայում է Բանկի վերջին ժամանակներում ցուցաբերած դրական դինամիկայի և հեռանկարների մասին։

Համաձայն հրապարակված հայտարարության՝ Fitch Ratings-ը հաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-term Issuer Default Rating (IDR))՝ «BB-»-ի, և կենսունակության վարկանիշը (VR)՝ «bb-»-ի։

Վարկանիշային գործակալությունը հատկապես ընդգծել է մի քանի հիմնական գործոններ, որոնք հիմք են հանդիսացել իր որոշման համար։

Այդ գործոններն են՝

Առաջատար դիրքը շուկայում՝ Արդշինբանկը Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է առաջատար դիրքեր։
Ակտիվների որակի կայունությունը՝ Բանկի ակտիվների որակը պահպանել է իր կայունությունը։
Բարձր կապիտալացում, իրացվելիություն և շահութաբերություն՝ Արդշինբանկը ցուցաբերում է բարձր ցուցանիշներ կապիտալի, իրացվելիության և շահութաբերության ոլորտներում։

Այս գործոնների համադրությունը հանգեցրել է այն բանին, որ Արդշինբանկի վարկանիշը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին, ինչը համարվում է մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշը։

Արդշինբանկը Հայաստանի միակ բանկն է, որն ունի աշխարհի երեք հեղինակավոր վարկանիշային գործակալությունների՝ Standard & Poor’s, Moody’s և Fitch Ratings-ի կողմից շնորհված վարկանիշ։

Բանկի գործունեությունը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։

More From Author

Ի՞նչ է «վոժդիզմը» և ինչպես է այն կապված իշխանության մոդելների կայունությամբ։

Արդշինբանկը բացեց նոր մասնագիտացված IT-հաբ Երևանում